Գրանցումը բաց է

STUDIO · Ընտրված

Քո սեփական AI համակարգը

Studio-ն նախագծված է AI-ն արդեն օգտագործող և այն աշխատանքում ավելի արդյունավետ կիրառել ցանկացողների համար։ Մասնակիցները AI-ը որպես պարզապես չատբոտ օգտագործելուց կանցնեն աշխատանքի հսկայական մասն ագենտներին վստահելուն։

Build Your Own AI System
Սկիզբ
սեպտեմբերի 28
Տևողություն
TBD
Ժամանակացույց
TBD
Գին
100,000 ՀՀԴ
Դասընթացի մանրամասներ

Գտեք ձեզ հարմար ձևաչափը

Ուսումնասիրեք թեմա, սովորեք աշխատանքային գործընթաց կամ ստեղծեք նախագիծ։ Ընտրեք այն ձևաչափը, որը համապատասխանում է ձեր նպատակին և ձեր տրամադրած ժամանակին։

Ընտրիր դասընթաց՝ ըստ այն բանի, թե ինչ ես ուզում ստեղծել

Հպիր ձևին կամ պիտակին՝ դասընթացը տեսնելու և գրանցվելու համար։Սեղմիր ձևի կամ պիտակի վրա՝ դասընթացը տեսնելու և գրանցվելու համար։

Warmup

Ութժամանոց մաստերկլասներ՝ նվիրված AI գործիքներին և աշխատանքային գործընթացներին։ Նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ AI-ի նոր միտումները և կիրառել դրանք գործնականում։

8-10 ժամ · 50,000 ՀՀԴ

Studio

4–6 շաբաթ տևողությամբ ինտենսիվ ծրագիր, որտեղ մասնակիցները փոքր թիմերով ստեղծում են իրական լուծումներ և ավտոմատացնում բիզնես գործընթացներ։

4-6 շաբաթ · 100,000 ՀՀԴ

Գրանցումը շարունակվում է

Build Your Own AI System
ՆախագրանցումՆախագրանցում

Studio · սեպտեմբերի 28 – հոկտեմբերի 23

Քո սեփական AI համակարգը

Studio-ն նախագծված է AI-ն արդեն օգտագործող և այն աշխատանքում ավելի արդյունավետ կիրառել ցանկացողների համար։ Մասնակիցները AI-ը որպես պարզապես չատբոտ օգտագործելուց կանցնեն աշխատանքի հսկայական մասն ագենտներին վստահելուն։

100,000 ՀՀԴ

15 ժամՀիբրիդ

Bootcamp

Ինտենսիվ շաբաթ-կիրակի, որի ընթացքում դուք, տարբեր AI գործիքներ համադրելով, իրական խնդիրներ եք հաղթահարում։ Նախատեսված է ղեկավարների համար, որոնք ցանկանում են AI-ի միջոցով մրցակցային առավելություն ստանալ։

Շաբաթ-կիրակի · 150,000 ՀՀԴ

Sessions

Մասնագետների, մենեջերների և AI էնտուզիաստների համար զրույցների շարք՝ ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Դրանց շնորհիվ դուք կստանաք համապարփակ պատկեր AI ոլորտի վերջին զարգացումների և նոր գործիքների մասին։

1-2 ժամ · Անվճար

Գործիքներ, որոնցով կաշխատեք

Հարթակների հասանելիությունը և AI կրեդիտները ներառված են դասընթացի վարձի մեջ։Առաջատար գործիքների հասանելիությունը և AI կրեդիտները ներառված են դասընթացի վարձի մեջ՝ լրացուցիչ բաժանորդագրություններ պետք չեն։

Ներառված է ցանկացած վարձի մեջ

Claude Code Logo
Hugging Face Logo
Make Face Logo
Sora Logo
Perplexity Labs Logo
Midjourney Logo
Google Flow Logo
Cursor Logo
N8N Logo
Zapier Logo
Suno Logo
Eleven Labs Logo
Databricks Labs Logo
Runway Labs Logo
Copilot Logo
Notebooklm Labs Logo
Higgsfield Logo

Հաճախ տրվող հարցեր

Չե՞ք գտել ձեր հարցի պատասխանը։ Գրեք մեզ, և թիմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանի ձեզ։

AIOnramp-ը TUMO Labs-ի գործնական AI ուսուցման ուղղությունն է։ Թումո Լաբերի AI Onramp-ն օգնում է մասնագետներին և ղեկավարներին հետ չմնալ։ Ընտրեք լավագույն մասնագետների կողմից դասավանդվող ձեզ հարմար ծրագիր՝ ձեզ հարմար ոլորտից և խորության, ըստ ձեզ հարմար գրաֆիկի։

Ծրագրի ավարտին դուք կունենաք ձեր դերին հարմարեցված գործող AI համակարգեր, AI-ի կիրառման հստակ պատկերացում և անմիջապես կիրառելի գործնական հմտություններ։

Խմբերը սովորաբար բաղկացած են 10–15 մասնակցից։

Ոչ։ Բոլոր անհրաժեշտ գործիքները, հարթակների հասանելիությունը և AI կրեդիտները ներառված են ծրագրի վճարի մեջ։

Ընդհանուր առմամբ՝ ոչ։ AI Onramp-ը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մարդկանց համար: Studio-ի ձևաչափով ծրագրեր կարող են ավելի հարմար լինել AI-ին ավելի խորը մակարդակով ծանոթ մարդկանց համար, սակայն մենք կուղղորդենք բոլորին արագ կողմնորոշվել ու սովորել ուսումնական պրոցեսին համընթաց։

Դասընթացի չեղարկման դեպքում մասնակիցները կտեղեկացվեն հնարավորինս շուտ, և պարապմունքը կվերանշանակվի առանց լրացուցիչ վճարի։ Ծրագրի լրիվ չեղարկման դեպքում դուք կստանաք գումարի ամբողջական վերադարձ։

Այո։ Մենք առաջարկում ենք խմբային գրանցում և կորպորատիվ հաշիվ-ապրանքագրեր։ Կապվեք անմիջապես մեզ հետ՝ կորպորատիվ առաջարկները քննարկելու համար։

AIOnramp-ը նախատեսված է մասնագետների, թիմերի և կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են AI գործիքներն ինտեգրել իրենց առօրյա աշխատանքում՝ առանց նախնական տեխնիկական գիտելիքներ ունենալու։

Ծրագրի ձևաչափերը տատանվում են կարճ Warmup դասերից (1–3 շաբաթ) մինչև ավելի խորը Studio ուղղությունը (5–6 շաբաթ)։ Bootcamp-ները նախատեսված են ղեկավար կազմի համար և անցկացվում են հանգստյան օրերին։

Պարապմունքները կառուցված են առաջատար AI հարթակների շուրջ և ծրագրի ընթացքում դուք կսովորեք տիրապետել դրանցից մի քանիսին։

Գները սկսվում են 50,000 դրամից Warmup ծրագրերի համար, 100,000 դրամ Studio-ին և 150,000 դրամ Bootcamp-ին մասնակցության համար։ Հասանելի են կորպորատիվ և խմբային առաջարկներ։

Ոչ: Ծրագրերի մեծ մասը կազմված է ոչ-տեխնիկական մասնագետների համար: Որոշ ուղղություններ կարող են ծանոթացնել ծրագրավորման հասկացությունների կամ low-code գործիքների հետ, սակայն ծրագրավորման նախնական գիտելիքներ չեն պահանջվում: Ծրագրերի նպատակն է սովորեցնել արդյունավետ կերպով կիրառել AI իրական խնդիրների լուծման համար, ոչ թե ծրագրային ապահովման մշակել սովորեցնելը:

Այո, ծրագիրն ավարտած բոլոր մասնակիցները, ովքեր ներկայացնում են ավարտական աշխատանք ստանում են մասնակցության վկայական։